A
A
Ազատության պողոտայում գույք այրելու կասկածանքով 3 անձ ներկայացվել է նախաքննական մարմին․ ՆԳՆ
Աջակցիր «Ա1+»-ինՆԳՆ Համայնքային ոստիկանության և ԱԱԾ ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում՝ մարտի 27-ին, 3 անձ հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմին, որոնք կասկածվում են մարտի 25-ին Ազատության պողոտայում գտնվող շինության ներսում գույք այրելու մեջ: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նախնական տվյալներով՝ 3 անչափահաս մտել է շենք, կիթառ նվագել, տաքանալու համար այրել են գույք, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Կատարվում է նախաքննություն։
Հիշեցնենք, որ մարտի 25-ին հրդեհ էր բռնկվել է Կանազ մշակույթի տանը, որը մարվել էր նույն օրը՝ 23։44-ին։