Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Մելանիա Թրամփի կազմակերպած միջոցառմանը ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանը (տեսանյութ)

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են․

Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը մարտի 24–ին ԱՄՆ պետքարտուղարությունում հյուրընկալել է Fostering the Future Together խորագիրը կրող գագաթնաժողովը, որտեղ ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանը։
 
Երկրորդ օրը՝ մարտի 25-ին, գագաթնաժողովը տեղափոխվել է Սպիտակ Տուն։ Երկօրյա նստաշրջանում Առաջին տիկնոջ, ԱՄՆ կառավարության պաշտոնյաների, տարբեր պատվիրակությունների և տեխնոլոգիական ընկերությունների (այդ թվում՝ Palantir, OpenAI, Adobe, Google, Meta, Zoom, xAI) ներկայացուցիչների մասնակցությամբ կայացել են կլոր–սեղան քննարկումներ՝ միավորելու ջանքերը երեխաների թվային գրագիտության, առցանց անվտանգության ապահովման և արհեստական բանակության ճիշտ կիրառման շուրջ։
 
Դեսպան Մկրտչյանը ներկա է գտնվել երկօրյա քննարկումներին, Tech Expo-ում ծանոթացել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ինտերակտիվ ցուցադրություններին:
 
Միջոցառման շրջանակում դեսպանը կարճատև շփման հնարավորություն է ունեցել նաև ԱՄՆ նախագահի՝ գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր խորհրդական Մայքլ Կրացիոսի, ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Մայքլ Ուոլցի, Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնի, ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի ավագ խորհրդատու և պրոդյուսեր Մարկ Բեքմենի և գագաթնաժողովի այլ մասնակիցների հետ։