Բացել լրահոսը Փակել լրահոսը
busher
A A
Հասարակություն

ՀՀ տարածքով «Ռոսատոմ»-ի 164 աշխատակից տարհանվել է Ռուսաստան

Հայաստանի տարածքով Իրանի «Բուշեր» ատոմակայանից տարհանվել է ևս 164 «Ռոսատոմ» պետական կորպորացիայի աշխատակից: Մարտի 27-ին հատուկ «Երևան-Մոսկվա» չվերթով Հայաստան ժամանած անձինք՝ նաև Բելառուսի, Տաջիկստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ, վերադարձել են ՌԴ:

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը տեղեկացնում է, որ այս քայլը կատարվել է Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիայի ֆոնին՝ այն բանից հետո, երբ 327 ռուսաստանցի քաղաքացիներ արդեն վերադարձել են Ռուսաստան Հայաստանի տարածքով:

Դեսպանատունը նաև խորին շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանություններին՝ «Ռոսատոմ» աշխատակիցների մուտքի օպերատիվ կազմակերպման և բարի կամքի դրսևորման համար։