Բացել լրահոսը Փակել լրահոսը
ce1e48a4-dcb2-4153-a0d5-7599fae7527d
A A
Պաշտոնական

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղի են ունեցել քարաթափումներ․ ՆԳՆ

Մարտի 27-28-ը Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել քարաթափումների վերաբերյալ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Պարզվել է, որ քարաթափումները տեղի են ունեցել Տաթև-Լծեն ավտոճանապարհի 15-րդ կմ-ին, Կապան-Քաջարան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին (երթևեկությունը դարձել է միակողմանի) և Հալիձորից «Սատանի կամուրջ» տանող ճանապարհահատվածում (փակվել է)։   

Փրկարարներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ Ոստիկանության պարեկային ծառայության և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով՝ նշված հատվածներում, իրավիճակից ելնելով, իրականացրել են սահմանազատման և քարերի հեռացման աշխատանքներ։ Երթևեկությունը վերականգնվել է։