ՀՅԴ-ն դիմել է քաղաքապետարան` Ջահերով երթի համար
Աջակցիր «Ա1+»-ինՀՅԴ-ն իրազեկել է ապրիլի 23-ի երթի մասին
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի կողմից ներկայացվել է իրազեկում .թ. ապրիլի 23-ին՝ ժ.18.00-ին Հանրապետության հրապարակում հավաք եւ ժ.20.30-24.00 Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա - Բաղրամյան պողոտա - Բարեկամության հրապարակ - Կիևյան փողոց - Ծիծեռնակաբերդի հուշահամալիր երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ:
Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը եւ ՀՅԴ երիտասարդական միությունը նախատեսում է անցկացնել իր ավանդական «Ջահերով երթ»-ը, որին կանխատեսում են 10-ից 15 հազար երիտասարդների մասնակցություն:
Երթի ընթացքում կօգտագործվեն ջահեր, մոմեր, դրոշներ, պաստառներ եւ ձայնային տեխնիկա: Նախատեսվում է շուրջ 100 կարգադրիչ, որոնք կապահովեն անվտանգությունը:
Իրազեկումը ներկայացվել է երեկ ։