Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks 29.06.
A A
Սպորտ

ՄՕԿ-ը կրկին չի վստահի բռնցքամարտի միջազգային ասոցիացիային

2024թ Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական  խաղերի բռնցքամարտի որակավորման մրցումները դարձյալ կանցկացնի միջազգային օլիմպիական կոմիտեն:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, ՄՕԿ-ի գործկոմն այդ վճիռը կայացրել է սպորտային արբիտրաժային դատարանի (CAS) որոշումից հետո: Բանն այն է, որ բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) նախագահ Ումար Կրեմլյովի ընտրությունն անօրինական է ճանաչվել:

Լոս Անջելեսում 2028թ. կայանալիք օլիմպիական խաղերի ծրագրում բռնցքամարտն ընդգրկելու հարցը ՄՕԿ-ը կքննարկի ավելի ուշ:

Հիշեցնենք, որ ՄՕԿ-ն էր կազմակերպել նախորդ՝ Տոկիոյի խաղերի բռնցքամարտի որակավորման մրցումները։