Սերժ Սարգսյանին առնչվող գործով վճիռը մտավ օրինական ուժի մեջ․ դատախազություն
Աջակցիր «Ա1+»-ինՀօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 79 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցով վճիռը մտել է օրինական ուժի մեջ:
Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի փետրվարի 27-ին բավարարել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը:
Վճռով անվավեր է ճանաչվել 2006 թվականի մարտի 3-ին Հայաստանի Հանրապետության անունից ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի և ՓԲ ընկերության միջև կնքված՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող՝ 0.17 հա մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրը:
Նկատի ունենալով, որ առկա է նշված հողամասը վերադարձնելու անհնարինություն, որպես պայմանագրի անվավերության հետևանք՝ փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի հողամասի արժեքը՝ 78 միլիոն 860 հազար դրամ: Վճիռը մտել է օրինական ուժի մեջ, տրամադրվել է կատարողական թերթ:
Հանրային կապերի բաժին