Բացել լրահոսը Փակել լրահոսը
shirak-avia
A A
Պաշտոնական

«Շիրակ Ավիա»-ն մեկնարկել է Երևան- Աստանա-Երևան երթուղով չվերթեր

Հայաստանի և Ղազախստանի միջև ապրիլի 20-ից գործարկվել են Երևան-Աստանա-Երևան երթուղով չվերթերը, հայտնել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը։

Թռիչքներն իրականացնելու է հայկական «Շիրակ Ավիա» (Shirak Avia) ավիաընկերությունը։ Ըստ օդանավակայանի տրամադրած տեղեկատվության՝ չվերթերը կլինեն կանոնավոր բնույթի։

Ղազախստանի մայրաքաղաքից թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի։