Բացել լրահոսը Փակել լրահոսը
20785683-f78e-4cf1-8f88-1cccea380f0b
A A
Պաշտոնական

Հրդեհ ավտոմեքենայում․ կա տուժած

Ապրիլի 20-ին, ժամը 23։00-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշատի խճուղում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ Երևանի քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:14-ին, մարվել՝ 23:19-ին։ Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան։

Մեկ տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։