Բացել լրահոսը Փակել լրահոսը
d42cc20f16068400e3b7ea034cb51e20
A A
Հասարակություն

Մահացել է ֆրանսահայ աշխարհահռչակ բժիշկ Բեռնար Անդրեասյանը, ով փրկել է իմ կյանքը․ Տեր-Պետրոսյան

Մահացել է ֆրանսահայ աշխարհահռչակ բժիշկ Բեռնար Անդրեասյանը, ինչի կապակցությամբ Վազգեն Մանուկյանը հանդես է եկել ցավակցական խոսքով՝ ընդգծելով, մանավանդ, վերջինիս կատարած հսկայական աշխատանքը Հայաստանում և Ղարաբաղում, ինչպես նաև հարյուրավոր բարդագույն վիրահատություններ կատարելու փաստը։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը:

«Իմ կողմից պարտքս եմ համարում ավելացնել, որ պարոն Անդրեասյանը փրկել է նաև իմ կյանքը, երբ 1989 թվականին, բանտարկությունից ազատվելուց հետո, Ֆրանսիայի առողջապահության նախարարության և անձամբ Նախագահ Միտերանի հովանավորությամբ մեկնել էի Փարիզ՝ բուժման նպատակով։

Խորին երախտագիտությամբ ցավակցում եմ լուսահոգի Բեռնար Անդրեասյանի ընտանիքի անդամներին, ինչպես նաև նրա գործընկերներին ու մտերիմներին»,- նշել է նա: