A
A
Թևոսյան փողոցում այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 20-ին, ժամը 19։13-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ գյուղի Ֆ․ Թևոսյան փողոցում այրվում է «Tesla» մակնիշի ավտոմեքենա։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:02-ին, մարվել՝ 22:30-ին: Այվել է ավտոմեքենան։