Բացել լրահոսը Փակել լրահոսը
675649187_1276301647976810_7000904883510350949_n
A A
Սպորտ Պաշտոնական

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:
 
Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության կանանց 58 կգ քաշային կարգի պոկում վարժությունում Ալեքսանդրա Գրիգորյանը երկու հաջող մոտեցմամբ բարձրացրել է 88 կգ ու 91 կգ: Այս վարժությունում Գրիգորյանը 4-րդն էր:
 
Հրում վարժության ժամանակ Գրիգորյանը բարձրացրել է 115 կգ ու 119 կգ: Այս վարժությունում նա դարձել է բրոնզե մեդալակիր: Երկամարտի 210 կգ արդյունքով` Ալեքսանդրա Գրիգորյանը կրկին Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է: