Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկիտա Սիմոնյան
A A
Հասարակություն

ՖԻՖԱ-ի համաժողովը հարգել է Նիկիտա Սիմոնյանի հիշատակը

Վանկուվերում անցկացվող ՖԻՖԱ-ի 76-րդ համաժողովը մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել է օլիմպիական չեմպիոն, Մոսկվայի «Սպարտակի» և ԽՍՀՄ հավաքականի նախկին հարձակվող, «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ, լեգենդար Նիկիտա Սիմոնյանի հիշատակը։

Համաժողովի մասնակիցները նույն կերպ հարգել են նաև Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Բորիս Իգնատյևի, ինչպես նաև այն ֆուտբոլային գործիչների հիշատակը, որոնք կյանքից հեռացել են 2025 թվականի մայիսի 15-ին կայացած նախորդ ՖԻՖԱ-ի համաժողովից հետո։

Նշենք, որ Նիկիտա Սիմոնյանը մահացել է 2025 թվականի նոյեմբերի 23-ին՝ կյանքի 100-րդ տարում։