Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-0x86wh-2048x1193z-0.3838
A A
Պաշտոնական

Հայաստանը վերահաստատել է իր աջակցությունը միջուկային անվտանգության միջազգային ջանքերին

Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի 11-րդ վերանայման համաժողովի ընդհանուր քննարկմանը Հայաստանի պատվիրակությունը վերահաստատել է ՀՀ վճռական հանձնառությունը պայմանագրին և ընդգծեց զինաթափման ջանքերը առաջ մղելու և միջուկային հակամարտության ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ շոշափելի քայլերի անհրաժեշտությունը։ Այս մասին տեղեկացնում են ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունից:
 
Պատվիրակությունը նաև ընդգծել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կարևոր դերը միջուկային անվտանգությանը վերաբերող հարցերում միջազգային համագործակցությունը խթանելու գործում։