Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-03-06_19-14-02
A A
Պաշտոնական

Սուրեն Պապիկյանն ու Իրակլի Չիկովանին քննարկել են Մերձավոր Արևելքի իրավիճակը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ 
 
Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին, ինչպես նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։
 
Երկուստեք կարևորվել է կայունության և խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը։