Բացել լրահոսը Փակել լրահոսը
646378391_1310056487814367_2539211711951467006_n
A A
Պաշտոնական

Շենգավիթում հայտնաբերվել է տղամարդու դի․ ՀՀ ՆԳՆ

Մարտի 6-ին՝ ժամը 19․45-ի սահմաններում, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն զանագահարած քաղաքացին հայտնել է, որ քաղաք Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի հասցեներից մեկում տղամարդու դի կա։
 
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ-ն, ձեռնարկված միջոցառումների արդյունքում նշված հասցեում հայտնաբերվել է 61-ամյա Ռ․ Ա․-ի դին։ Դեպքի հանգամանքները պարզվում են։