Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԳՆ
A A
Պաշտոնական

Իսրայելում այս պահին գտնվում է մոտ 2 տասնյակ ՀՀ քաղաքացի. ԱԳՆ

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Իսրայելում այս պահին գտնվում է մոտ երկու տասնյակ ՀՀ քաղաքացի, որոնցից մեծ մասի հետ դեսպանությունը մշտական կապի մեջ է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։ 
 
Նշվում է, որ մարտի 5-ին Իսրայելի զբոսաշրջության նախարարությունը հայտարարել է օտարերկրյա քաղաքացիների տեղափոխումը մինչև Եգիպտոսի հետ սահմանային անցակետ կազմակերպելու հնարավորության մասին։ Այդ նախաձեռնության վերաբերյալ դեսպանությունը տեղեկացրել է ռազմական գործողությունների հետևանքում Իսրայելում մնացած ՀՀ քաղաքացիներին։ Այս պահի դրությամբ նրանցից արձագանքել են 4-ը՝ տեղեկացնելով, որ դեռ նախընտրում են մնալ Իսրայելում և սպասել «Բեն Գուրիոն» օդանավակայանի աշխատանքի վերսկսմանը։
 
Իսրայելի տարբեր համալսարաններում և ավագ դպրոցներում ուսանում են մեկ տասնյակ ՀՀ քաղաքացիներ, ովքեր այս պահին Հայաստան վերադառնալու ցանկության մասին չեն տեղեկացրել։
 
Հիշեցում. Իսրայելում ՀՀ դեսպանության կոնտակտային տվյալներն են՝ 📞 +972 58 607-0313 (նաև WhatsApp), +972585811144։