Բացել լրահոսը Փակել լրահոսը
հհ պն 1
A A
Պաշտոնական

ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան․ ՀՀ ՊՆ

ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 
 
«Որոշ շրջանակներ մանիպուլյատիվ բնույթի վերնագրերով հոդվածներ են շրջանառում՝ նպատակ ունենալով անհարկի լարվածություն ստեղծել հանրության շրջանում»,- հայտնում են գերատեսչությունից։