Վալերիյ Օսիպյանից պահանջում են բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ
Աջակցիր «Ա1+»-ինԴատախազությունը պահանջում է ՀՀ ոստիկանության նախկին պետ Վալերիյ Օսիպյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ոստիկանության նախկին պետ Վալերիյ Օսիպյանից և նրա հետ փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
Ø Երևան քաղաքում գտնվող 3 անշարժ գույք, որից 2-ը գտնվում են Կենտրոն վարչական շրջանում (անշարժ գույքերի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 125 միլիոն 580 հազար դրամ է).
Ø 1 շարժական գույք.
Ø 48 միլիոն դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
Ø 42.8 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:
Հանրային կապերի բաժին