Բացել լրահոսը Փակել լրահոսը
ագն խոսնակ1
A A
Պաշտոնական

Ճապոնիայում հարկադիր մնացած ՀՀ քաղաքացի այս պահին չկա․ ԱԳՆ խոսնակ

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Ճապոնիայում հարկադիր մնացած ՀՀ քաղաքացի այս պահին չունենք։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
 
Իրավիճակի մեկնարկից ի վեր Ճապոնիայում եղել է 6 ՀՀ քաղաքացի, դեսպանությունը նրանց հետ կապի մեջ է եղել։
Մինչև տոմսերի այլընտրանքային տարբերակ գտնելը Ցուկուբա համալսարանի երկու ուսանողները համալսարանի կողմից ապահովվել են կացարանով։
 
Այսօր առավոտյան Ճապոնիա-Ուզբեկստան-Վրաստան-Հայաստան և Ճապոնիա-Ուզբեկստան-Ղազախստան-Ռուսաստան ուղիներով մեկնել են Տոկիոյից։
Մյուս 4 անձը, որոնց թվում՝ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի երկու անդամներ, արդեն իսկ Երևանում են՝ վերադարձել են Ճապոնիա-Չինաստան-Վրաստան-Հայաստան չվերթով։