Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԺԲ հանրահավաք
A A
Քաղաքականություն

ԱԺԲ-ն բողոքի ցույց կանի ի պաշտպանություն Ուկրաինայի

Ս.թ. փետրվարի 24-ին՝ ժամը 18:30-ին, Ազգային-ժողովրդավարական Բևեռը Ազատության հրապարակում Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման տարելիցի կապակցությամբ կազմակերպում է բողոքի ցույց՝ ի պաշտպանություն Ուկրաինայի։ Ուկրաինական ազգային-ազատագրական պայքարը տարվում է ռուսական ռեժիմի դեմ, որի կայսերապաշտական նկրտումների մեջ է մտնում ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ հետխորհրդային տարածքի վերաենթարկումը:Հայաստանի (Արցախը ներառյալ) վերազավթումը Ռուսաստանը սկսեց դեռեւս 44-օրյա ռուս-թուրք-ադրբեջանական համատեղ դավադիր պատերազմով: Սա առավել ակնհայտ դարձավ Բերձորի շարունակվող շրջափակումով: Ուստի Հայաստանի դեօկուպացիան ուղղակիորեն կապված է Ուկրաինայում ծավալված իրադարձություններից: Կոչ ենք անում Հայաստանի քաղաքական բոլոր այն ուժերին եւ քաղաքացիներին, որոնք կիսում են վերոնշյալ դիրքորոշումը, անկախ իրենց քաղաքական տարաձայնություններից, միասնաբար դուրս գալ բողոքի ցույցի: Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ