Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+katar 17.11.
A A
Մշակույթ Սպորտ

Անգլիացի երգչուհին հրաժարվել է մասնակցել Կատար-2022-ի բացման արարողությանը

27-ամյա անգլիացի երգչուհի Դուա Լիպան հերքել է այն լուրը, որ ինքը ելույթ է ունենալու 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը։

«Հիմա շատ ենթադրություններ կան, որ ես հանդես եմ գալու Կատարում կայանալիք աշխարհի առաջնության բացման արարողությանը։ Ես ելույթ չեմ ունենալու և երբեք բանակցությունների չեմ գնացել հանդես գալու համար», - իր Instagram-ի էջում գրել է երգչուհին։

Նա ասել է, որ հեռակա կարգով աջակցելու է Անգլիայի հավաքականին, և  Կատար կայցելի այն դեպքում, երբ այդ երկիրը կկատարի մարդու իրավունքների պաշտպանության բոլոր պարտավորությունները, որոնք պարտավորվել է՝  ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու իրավունքը ստանալու համար։

Դուա Լիպան առաջին երաժիշտը չէ, որը հրաժարվել է առաջնության բացման արարողությանը մասնակցությունից։ Մասնավորապես՝ բրիտանացի երգիչ Ռոդ Ստյուարտն անցյալ տարի հրաժարվել է նման առաջարկից, չնայած դրա համար նրան տվել են 1 միլիոն դոլար հոնորար։

Կատար-2022-ի բացման արարողությունում առայժմ հաստատված BTS փոփ խմբի անդամ Չոնգուկի մասնակցությունը:

Նշենք, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության բացումը նախատեսված է Դոհայի «Էլ Բայթ» մարզադաշտում, նոյեմբերի 20-ին, Կատար - Էկվադոր խաղից առաջ։