Ամիրյան փողոցն առաջարկում են դարձնել Պապ թագավորի փողոց
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանն առաջարկում է Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արսեն Ամիրյան փողոցն անվանափոխել Պապ թագավորի անվամբ՝ «Պապ թագավորի փողոց»: Նախագիծն ընդգրկված է Երեւանի ավագանու վաղվա նիստում։
Ըստ հիմնավորման՝ Հայոց պատմության մեջ ամենաերիտասարդ թագավոր Պապը, իր կարճաժամկետ գահակալության ընթացքում հասցրել է այնքան և այնպես գործել, որ այսօր արդեն նրա անունը դասվում է հայոց ամենանշանավոր անձանց շարքում:
Նախագիծը զեկուցվող է։
Փոխարենը առանց զեկուցման կանվանափոխվի Տիտոգրադյան փողոցը:Երեւանի ավագանին առաջարկում է անվանափոխել Պոդգորիցայի փողոց անունով։
Բացի այդ Երեւանում նոր անուններով փողոցներ կլինեն Կոստան Զարյանի, Արսեն Հակոբյանի, Գրիգոր Խանջյանի, Աշոտ Սաթյանի, Մխիթար Սեբաստացու, Համլետ Թամազյանի, Էդուարդ Աբաջյանի եւ Հենրիկ Սիրավյանի անուններով։ Այս նախագծերը եւս չզեկուցվող են։