ԱՄՆ-ն իրանական նավ է կալանել, Հորմուզի նեղուցը փակ է, Իրանը հրաժարվել է բանակցություններից
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին հրադադարի խախտման մեջ՝ կրկին սպառնալով ոչնչացնել երկրի կարևոր ենթակառուցվածքները։ Իրանը, իր հերթին, պնդում է, որ հրադադարը խախտել է ԱՄՆ-ն՝ Օմանի ծոցում իրանական դրոշով բեռնանավի առգրավմամբ։
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ (BBC), ինչը խաթարում է նավթի մատակարարումները։ Թրամփը հայտնել է, որ Touska բեռնանավը կանգնեցվել է ԱՄՆ ուժերի կողմից և այժմ գտնվում է նրանց վերահսկողության տակ, մինչդեռ Իրանը դա որակել է «ծովահենություն»։
Տարածաշրջանում լարվածությունը աճում է, բանակցությունների ճակատագիրը մնում է անորոշ։ ԱՄՆ պատվիրակությունը պատրաստվում է մեկնել Իսլամաբադ, սակայն իրանական կողմը հայտարարում է, որ չի մասնակցի, քանի դեռ շարունակվում է շրջափակումը։
Իրանը կրկին փակել է նեղուցը և զգուշացրել, որ ցանկացած նավի մոտենալը կարող է դիտվել որպես թշնամու հետ համագործակցություն։ Միևնույն ժամանակ հաղորդվում է նավերի վրա հարձակումների մասին (UKMTO), իսկ ԱՄՆ-ն նշում է, որ արդեն տասնյակ նավերի է ստիպել փոխել ուղղությունը։
Tasnim, IRNA և Deutsche Welle լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բանակցային գործընթացը փակուղում է, իսկ Axios-ը նշում է, որ Իրանը մտավախություն ունի՝ հնարավոր բանակցությունները կարող են օգտագործվել որպես հարձակման քողարկում։