Բացել լրահոսը Փակել լրահոսը
2 (1)
A A
Պաշտոնական

Երևանում մեկնարկել է Plug and Play-ի ստարտափների աջակցության ծրագրի երրորդ փուլը

Երևանում մեկնարկել է «Փլագ ընդ Փլեյ» (Plug and Play) միջազգային ընկերության ստարտափների աջակցության ծրագրի երրորդ փուլը, որն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, ինչպես նաև տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներ, միջազգային մենթորներ և ստարտափ էկոհամակարգի առանցքային դերակատարներ։

Ողջունելով ներկաներին՝ նախարար Հայրապետյանը շնորհավորել է ծրագրի մեկնարկի կապակցությամբ և ընդգծել նման նախաձեռնությունների առանցքային դերը Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման գործում։

Ծրագրի շրջանակում ընտրված 18 ստարտափները կմասնակցեն եռամսյա նախաաքսելերացիոն փուլին, որի նպատակն է գաղափարների կատարելագործումն ու միջազգային շուկաներ մուտք գործելու նախապատրաստումը։ Մասնակիցները հնարավորություն կունենան աշխատելու փորձառու միջազգային մենտորների հետ, ձեռք բերելու գործնական գիտելիքներ ու կապեր, ինչպես նաև անդամակցելու Plug and Play-ի գլոբալ ցանցին։ Նախաաքսելերացիոն փուլում ընդգրկված են հետևյալ ստարտափները՝ Bleenk, FIGURINGS, Empy.ai, Tedly, abda AI, Inc., SafeGround Technologies, Salute AI, LexAI, Uray Technologies, Ethery Tech, JAN DIGITRUST, RUXEN, Megaladata, AgenticFi, BeeSync, Dhomie, Muvia Inc., BeautyFlo B.V.։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Plug and Play-ի գործընկերության շրջանակում 2024 թվականից ի վեր հաջողությամբ իրականացվել է ծրագրի երկու փուլ, որոնցում ընդգրկվել են շուրջ 40 ստարտափներ։ Նախաձեռնության առանցքային նպատակներն են հայկական ստարտափ էկոհամակարգի զարգացումը, միջազգային կապերի ընդլայնումն ու տեղական թիմերի մրցունակության շարունակական բարձրացումը։