A
A
Երկու շաբաթվա ընթացքում 8 նոր ավտոբուսի գումար ենք հավաքել․ Ավինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ նախկինում չվճարող ուղևորների հաշվին երկու շաբաթում հավաքագրվել է մոտ 8 նոր ավտոբուսի գումար։ Նրա խոսքով՝ նոր մեթոդը, թեև որոշ անհարմարություններ է առաջացնում, արդյունավետ է կարգապահության տեսանկյունից։ Նա նաև նշել է, որ մոտակա շաբաթներին կստացվեն 45 նոր տրոլեյբուս։
Քաղաքապետը զգուշացրել է, որ ուղեվարձի հավաքագրմանը չմասնակցող վարորդները կարող են զրկվել արտաժամյա վճարումից և պետք է կանգնեցնեն ավտոբուսը, եթե ուղևորները չվճարեն։
Սակայն այս մոտեցումից դժգոհում են քաղաքացիները՝ նշելով, որ կանգառները երկարում են, առաջանում են վիճաբանություններ, նույնիսկ գրանցվել է բռնության դեպք վարորդի նկատմամբ։