Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Աղբավայրի սանհանգույցում գազի կուտակումից պայթյունի մասին (տեսանյութ)

Նուբարաշենի աղբավայրում ապրիլի 18-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել են տնօրեն Սարգիս Խաչատրյանը և աշխատակից Էդիկ Միսակյանը․ նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր, սակայն կա դրական դինամիկա, շնչառական օրգանները չեն վնասվել։

Պայթյունի պատճառը, ըստ պաշտոնյաների, սանհանգույցում կոյուղագծով կուտակված բիոգազն ու շմոլ գազն են եղել, որոնք բռնկվել են լույսը միացնելուց հետո։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ դեպքը վկայում է անվտանգության լուրջ խնդիրների մասին և անհրաժեշտ է ամբողջական մոնիթորինգ ու համապատասխան սարքավորումներով հագեցում։