Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess erevan
A A
Սպորտ

Երևանում այսօր կմեկնարկի շախմատի միջազգային մրցաշար

Այսօր Երևանի «Մերիդիան» Էքսպո կենտրոնում կմեկնարկի «Երևան Օփեն» շախմատային փառատոնը։

Գլխավոր մրցաշարում հանդես կգան 12 երկրների 109 շախմատիստ-շախմատիստուհի։ Նրանցից 22-ը գրոսմայստեր են, 11-ը՝ միջազգային վարպետ, 19-ը՝ ՖԻԴԵ-ի վարպետ։

Հայաստանը կներկայացնի 53 հոգի։ Ամենատարեց մասնակիցը 71-ամյա գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանն է։ Ամենակրտսեր մասնակիցը 12-ամյա Մանվել Առաքելյանն է։

«Երևան Օփենը» բաղկացած է 9 տուրից և կավարտվի հոկտեմբերի 18-ին։