Լևոն Արոնյանը առաջին պարտությունը կրեց. շախմատի ԱՄՆ առաջնություն
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց առաջնության 5-րդ տուրում հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով զիջեց Էվոնդեր Լյանին և կրեց առաջին պարտությունը մրցաշարում: Մեր հայրենակիցը 2 միավորով այժմ բաժանում է 12-13-րդ տեղերը:
Մրցաշարային աղյուսակը 3,5 միավորով գլխավորում է Ֆաբիանո Կարուանան: Նրանից կես միավոր քիչ ունեն ամերիկահայ Սամուել Սևյանը և Էվոնդեր Լյանը:
Այսօր առաջնությունում հանգիստ է, իսկ վաղը կայանալիք 6-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի իր հետ հավասար ընթացող Դարիուշ Շվիերցի հետ: Սամուել Սևյանի առաջիկա մրցակիցը Ջեֆրի Սյոնն է, որն ունի 2,5 միավոր:
ԱՄՆ-ի շախմատի կանանց առաջնությանը մասնակցող Տաթև Աբրահամյանը 5 տուրից հետո վաստակել է 3,5 միավոր և բաժանում է 2-4-րդ տեղերը: Աղյուսակը միանձնյա գլխավորում է Ջենիֆեր Յուն, որն ունի 4 միավոր:
Վեցերորդ տուրում Տաթև Աբրահամյանը կհանդիպի մրցաշարի հետնապահներից մեկի` ՖԻԴԵ-ի վարպետ Աշրիտա Իսվարանի հետ: