Կրիշտիանու Ռոնալդուն չի վաճառվում. «ՄանՅու»-ի գլխավոր մարզիչ
Աջակցիր «Ա1+»-ին«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հայտարարել է, որ ակումբը մտադիր չէ վաճառել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։
«Կրիշտիանու Ռոնալդուն մեր ծրագրերի մեջ է։ Այժմ մեզ հետ չէ անձնական պատճառներով, սակայն գալիք մրցաշրջանը պլանավորել ենք նրա հետ, և վերջ։ Ինչպե՞ս ուրախացնել Ռոնալդուին. Չգիտեմ, ես անհամբեր սպասում եմ նրա հետ աշխատելուն», - ասել է նիդեռլանդցի մասնագետը:
Ըստ տարբեր աղբյուրների, Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է հեռանալ ակումբից ընդամենը մեկ տարի անց, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդը» չի կարողացել նվաճել չեմպիոնների լիգայի ուղեգիր և չի հրավիրել բավականաչափ հավակնոտ խաղացողների: Պորտուգալացի հարձակվողը թիմի հետ չի մեկնել Թաիլանդ, նախամրցաշրջանային հավաքին։ Նա դա պատճառաբանել է ընտանեկան խնդիրներով։
Նշենք, «Մանչեսթեր Յունայթեդը» հուլիսի 12-ին ընկերական խաղ կանցկացնի «Լիվերպուլի» հետ։