A
A
«Տուր դե Ֆրանսը» օրեցօր կորցնում է հեծանվորդներին
Աջակցիր «Ա1+»-ին«Տուր դե Ֆրանս» հանրահայտ հեծանվավազքում աստիճանաբար պակասում են մասնակիցները: Կայացած 8 փուլից հետո մրցավազքից արդեն դուրս են մնացել 5 հեծանվորդ:
Ֆրանսիացիներ Գիյոմ Մարտենը, Ժոֆրե Բուշարը և նորվեգացի Վեգարդ Լանգենը վարակվել են կորոնավիրուսով և հեռացվել մրցումներից: Պորտուգալացի Ռուբեն Գերեյրուն հիվանդության պատճառով բաց կթողնի մնացած փուլերը, իսկ ահա դանիացի Կասպեր Ասգրենը ծնկի վնասվածք է ստացել:
Այսօր մեկնարկել է 9-րդ լեռնային փուլը: Ընդհանուր հաշվարկով մրցավազքը գլխավորում է սլովենացի Տադեյ Պոգաչարը: Նրանից 39 վայրկյանով ետ է մնում դանիացի Յոնաս Վինգեգարդը, 1,14 րոպեով` բրիտանացի Գերեյն Թոմասը: