Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba 1 (2)
A A
Սպորտ

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի Մ-20 հավաքականը 5-րդն է Եվրոպայում

Հռոմում ավարտված հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը թիմային հաշվարկով զբաղեցրել է 5-րդ տեղը: Մեր ըմբիշները վաստակել են վարկանիշային 97 միավոր:

Առաջին տեղը վստահ զբաղեցրել է Վրաստանի հավաքականը, որը նվաճել է 5 մեդալ, այդ թվում երկուական ոսկի և արծաթ, իսկ վարկանիշային հաշվարկով վաստակել է 141 միավոր: Նրան հաջորդում են Թուրքիան` 118 միավոր, Ուկրաինան` 103, Ադրբեջանը` 102:

Ընդհանուր առմամբ մեդալ են նվաճել 16 երկրների հավաքականներ: Մեդալների ընդհանուր քանակով առաջինը Թուրքիայի ընտրանին է` 6 մեդալ: Ոսկի նվաճել են 8 երկրներ ըմբիշներ` 2-ական Վրաստանից, Ադրբեջանից, մեկական` Հայաստանից, Ուկրաինայից, Հունգարիայից, Բուլղարիայից, Մոլդովայից և Էստոնիայից:

Հիշեցնենք, որ 60 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճել է Հայաստանի ըմբիշ Սուրեն Աղաջանյանը: Իսկ ահա 63 կգ քաշային կարգում հաղթել է Բուլղարիան ներկայացնող հայազգի մարզիկ Էդմոնդ Նազարյանը:

a1+borba 2 (2).jpg (185 KB)