Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba ashot 29.06.
A A
Սպորտ

Աշոտ Խաչատրյանը` ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն

Հայաստանի հունահռոեմական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը հերթական մեդալը նվաճեց Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջմությունում:

Մեր 67 կգ քաշային ըմբիշ Աշոտ Խաչատրյանը եզրափակիչ մրցամարտում 1:3 հաշվով պարտվեց վրացի Նիկա Բրոլաձեին և դարձավ արծաթե մեդալակիր:

Այդպիսով, Հայաստանի հունահռոեմական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունում նվաճեց 4 մեդալ` 1-ական ոսկի և արծաթ, 2` բրոնզ: