Ցանկացած բռնություն անկախ քաղաքական հայացքներից դատապարտելի է․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ոստիկանների կողմից գործադրված բռնության կադրերը ուղարկել է միջազգային իրավապաշտպաններին և նշեց, որ դրանց իրականացվում են Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ։
Անդրադառնալով Գյումրիում՝ տարեցների նկատմամբ բռնության միջադեպին Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ցանկացած բռնություն անկախ քաղաքական հայացքներից դատապարտելի է։
«Այսօր առավոտյան ապօրինաբար, կարելի է ասել տանից առևանգվել է ՀՀԿ երիտթևի նախագահ Հենրիխ Դանիելյանը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը նշելով, որ նրան տարել են Գյումրի և վստահեցրեց,որ ինքը նայել է բոլոր կադրերը և այնտեղ չի եղել Գենրիխ Դանիելյանը։
Քաղաքական գործչի խոսքով՝ ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի ջարդել այս շարժումը՝ միևնույն է չի ստացվելու։ Նաիրա Զոհրաբյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցնում է, թե ինչպես էր նա « բղավում, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է»։
Նաիրա Զոհրաբյանը, դիմելով ԵՄ դեսպան Անրեա Վիկտորինին և ԱՄՆ դեսպանին, նշեց, որ հանրահավաքից, ընդդիմության երթից որևէ նկար լայքելու համար մարդկանց հեռացել են աշխատանքից։
Մանրամասները՝ տեսանյութում։