Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ինչ է տեղի ունենում Երեւանում, երբ վառվում են տոնածառի լույսերը (տեսանյութ)

Գլխավոր տոնածառի լույսերը վառելու առիթով՝ Հանրապետության հրապարակում նախորդ տարիների համեմատ բազմամարդ է։ 
 Հայրիկների ուսերին թառած երեխաներ, որոնցից շատերին թվում է՝ այսօր է Ձմեռ պապին նվերներ բաժանելու։
Այնքան լիքն է հրապարակը, որ անհնար է տեսնել՝ բեմում ովքեր են․ձայնն էլ՝ լսելի չէ։
Մարդիկ իրար հարցնելով փորձում են հասկանալ` ինչ է կատարվում։ 
Տես, տես դուռը բացվեց,-բացատրում է մի մայրիկ։ 
 
Առայժմ գլխավոր տոնածառը լուսավորվել է անսպասելի՝  կես րոպե տեւած հրավառությունից ու հրապարակի լուսավորությունից։
 
Վերջապես...Մայր տոնածառը լուսավորվեց։ Իսկ այդ առիթով, իհարկե, հրավառություն,որը ժամանակավորապես մարդկանց հայացքը տեղափոխեց տոնածառից։
Սիրուն է տոնածառը,-առջեւի շարքերում կանգնածների գնահատականն է։
Արդեն հերթն է տոնածառի ֆոնին լուսանկարվելու։ Իսկ Արամեն այս ընթացքում երգում է սիրած մարդու մասին․  «Ամեն մեկն էլ իրա սիրած մարդն ունի, թե աղջիկ ա, թե տղա՝ կապ չունի»:
 
Այս տարվա նորամուծությունը կամուրջն է։ Մարդիկ շտապում են նրա վրա բարձրանալ եւ ավելի մոտ լինել տոնածառին։ 
 
Թեեւ շարունակվում է համերգը,մարդիկ շարժվում են, մեծ մասը՝ դեպի Հյուսիսային պողոտա։
 
Հրապարակ բերող ճանապարհները փակ են տրանսպորտային միջոցների համար։ Ինչպես լինում է տոներին, սննդի օբյեկտները լիքն են։  Իսկ Հյուսիսային պողոտայում կարող ես ավելի  հիշարժան դարձնել օրը` լուսանկարվելով երիտասարդ Ձմեռ պապի կամ պանդայի հետ, թեեւ արջի հետ նկարվելն արդեն անվճար չէ` 500դրամ։
 
Այս Ձմեռ պապի հետ լուսանկարվելն ավճար էր,բայց ինչպես ասաց երեխաներից մեկը` «ստից Ձմեռ պապ էր»։ Որակումն անսպասելի չէր. այս պապը նվերներ չէր բաժանում։
 
Ծնողները խորհուրդ են տալիս` իրական Ձմեռ պապին սպասել 10 օրից։