A
A
Roadpolice.am կայքում հերթագրումները ժամանակավորապես անհասանելի են
Աջակցիր «Ա1+»-ինՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը տեղեկացնում է․
«Հարգելի՛ քաղաքացիներ, մայիսի 13-ին՝ աշխատանքային օրվա ավարտից հետո, roadpolice.am կայքում վարորդական իրավունքի վկայականի կամ տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման հետ կապված գործողությունների շրջանակում հերթագրումները ժամանակավորապես անհասանելի են։
Տեղեկացնում ենք, որ կայքի տեխնիկական վերազինումն իրականացվում է ծառայությունների մատուցումը լավարկելու նպատակով»։