Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԱԾ
A A
Քաղաքականություն

ԱԱԾ-ին 1 միլիարդ 404 միլիոն դրամ կհատկացվի

Ազգային անվտանգության ծառայությանը կհատկացվի 1 մլրդ 404 մլն դրամ՝ տեխնիկապես զինվելլու համար։

Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությամբ:

Ըստ հիմնավորման՝ հակահետախուզության եւ ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով տեսանելի եւ գոհացուցիչ արդյունքների հասնելու համար գերակա խնդիր է Ազգային անվտանգության մարմինները տեխնիկապես վերազինելը: Գործադիր մարմնի վաղվա նիստում կբարձրացվի նաեւ 2026 թվականի բյուջետային տարվա համար սահմանված վերաբաշխման սահմանաչափը։ Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչները պետական բյուջեի կատարման ընթացքում կարող են ՀՀ 2026 թվականի պետական բյուջեով իրենց կողմից իրականացվող ծրագրերի մասով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի շրջանակներում իրականացնել վերաբաշխումներ՝ չգերազանցելով իրենց կողմից իրականացվող հատկացումների ընդհանուր գումարի 2.0 տոկոսը։

Առաջարկվում է առավելագույն սահմանաչափ սահմանել հաստատատված հատկացումների գումարի մինչեւ 7,7%: