Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-05-13_22-40-59
A A
Պաշտոնական

Ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա

Մայիսի 13-ին, ժամը 17։28-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մովսես Խորենացու փողոցի թիվ 47 հասցեի մոտակայքում ծառը շրջվել է կայանած ավտոմեքենաների վրա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա։ Փրկարարները կանաչապատման աշխատակիցների հետ համատեղ ծառը հեռացրել են ավտոմեքենաների վրայից։