A
A
Իրանը մեղադրել է Քուվեյթին և սպառնացել պատասխան միջոցներով
Աջակցիր «Ա1+»-ինԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Քուվեյթը հարձակվել է իրանական նավի վրա և գերի վերցրել չորս նավաստիների։
Նախարարի խոսքով՝ այս գործողությունը իրականացվել է Պարսից ծոցի այն կղզու մոտ, որը ԱՄՆ-ն օգտագործում է Իրանին հարվածելու նպատակով, և նա այն որակել է որպես անհամաձայնություն սերմանելու ակնհայտ փորձ։
Արաղչին ընդգծել է, որ Իրանը պահանջում է քաղաքացիների անհապաղ ազատ արձակումը և իրավունք է վերապահում պատասխան միջոցներ ձեռնարկելու։