Բացել լրահոսը Փակել լրահոսը
698900743_1292609476293490_1857672526053443937_n
A A
Պաշտոնական

Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը զգուշացնում է քաղաքացիներին՝ շվեյցարական «Պերջետա» դեղի N 7796 սերիայում կեղծման դեպք է հայտնաբերվել, խորհուրդ է տրվում խուսափել դրա օգտագործումից։

«2026 թվականի մայիսի 11-ին «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ստացված թիվ 01/2457-26 գրության համաձայն՝ Հոֆման-Լա Ռոշ ընկերությունը տեղեկատվություն է տրամադրել Պերջետա (պերտուզումաբ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 30 մգ/մլ, ապակե սրվակ 14 մլ (գրանցման հավաստագրի իրավատեր՝ Ֆ․Հոֆման-Լա Ռոշ ՍՊԸ, Շվեյցարիա) դեղի N 7796 սերիայի կեղծման դեպքի վերաբերյալ։

Հարգելի´ քաղաքացիներ, խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել N 7796 սերիայով դեղի օգտագործումից»,- ասվում է հաղորդագրությունում: