A
A
Երբ սկսվեն անձրևները՝ կվերսկսվեն կաթոցները բեմի վրա․ Կոնստանտին Օրբելյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքն այս տարի ևս չի վերանորոգվի։ Թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի խոսքով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն այս նպատակով գումար այս տարի ևս չի հատկացրել։
«Երբ սկսվեն անձրևները՝ կվերսկսվեն կաթոցները բեմի վրա, ինչպես անցյալ երկու տարին»․- ասում է պարոն Օրբելյանը։
«Ա1+»-ի հարցին, իսկ ինչի համար է նախարարությունը գումարներ տրամադրելու, նա պատասխանեց, որ լուսավորության համակարգի, ինչպես նաև Վաչե Շարաֆյանի «Հին աստվածներ» բալետի բեմադրության համար։