A
A
Դատարանը մերժել է Վահագն Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը
Աջակցիր «Ա1+»-ինԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը։ Այդ մասին տեղեկացրել է վերջինիս փաստաբան Միհրան Պողոսյանը։
«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ մերժեց Վահագն Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի կողմից արդեն 4-րդ անգամ ներկայացված միջնորդությունը։ Հիրավի ճիշտ է այն դիտարկումը, որ յուրաքանչյուր դատավոր ինքն է նվաճում իր անկախությունը՝ կայացված որոշումների արդյունքում», - նշել է նա։