«Հնարավոր չէ ունենալ ժողովրդավարական պետություն, որտեղ տեղեկատվության ազատությունը երաշխավորված չէ» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻրականացվել է «Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկ քաղաքացիների համար ծրագիրը, որի տևել է 19 ամիս։
Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը, ամփոփելով կատարված աշխատանքները, նշեց, որ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 390,000 եվրո, որից է 343,200 եվրոն տրամադրել է Եվրամիությունը։
Նրա խոսքով՝ ծրագրի նպատակն է, որպեսզի լրագրողները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ստեղծեն և տարածեն հասարակության համար մատչելի տեղեկատվություն, վերահսկեն պետական և համայնքային բյուջեների ծախսերի արդյունավետությունը, ինչպես նաև ամրապնդել քաղաքացիական հասարակության վերահսկողական գործառույթը, մասնավորապես՝ Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների շրջանակին առնչվող ոլորտներ և ներգրավել երիտասարդ լրագրողների հետաքննական լրագրության ասպարեզում։
«Ծրագրերը իրականացվել են բոլոր մարզերում։ Քաղաքային հասարակության 43 հանդիպում է եղել քաղաքային իշխանությունների հետ։ 13 ենթադրամաշնորհային ծրագիր է տրվել ինստուտուցիոնալ կարողություների զարգացման համար, յուրաքանչյուրի բյուջեն կազմել է 6000 եվրո։ Ծախսվել է 757 88 եվրո։ 13 հասարակական կազմակերպություն և զանգվածային լրատվամիջոց է եղել, ստեղծվել է 8 առցանց տիրույթ, որոնք միտված են եղել քաղաքացիների տարբեր ոլորտներում անհրաժեշտ տեղեկատվություն ապահովվելու նպատակով։ Հզորացել է 13 կազմակերպությունների կարողությունները, որպեսզի պրոֆեսիոնալ իրականացնեն իրենց գործունեությունը»։
Փոխվարչապետի Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանը, կարևորելով տեղեկատվության ազատության իրավունքի և գործնական նշանակությունը, ընդգծեց, որ սոցիալական, իրավական պետությունում կարևոր է տեղեկատվության ազատության իրավունքը։
«Հնարավոր չէ ունենալ ժողովրդավարական պետություն, որտեղ տեղեկատվության ազատությունը երաշխավորված չէ, հնարավոր չէ ունենալ իրավական պետություն, որտեղ քաղաքացին չունի տեղեկություններ փնտրելու և տարածելու հնարավորություն և հնարավոր չէ ունենալ կոռուպցիայից ազատ պետություն, որտեղ չունենք թափանցիկ և հաշվետու պետական կառավարման համակարգ։ Տեղեկատվությունը ոչ միայն պետք է ազատ լինի, այլ պետք է նաև մատչելի լինի քաղաքացու համար, այն պետք է տրամադրվի ճիշտ ժամանակին, ճիշտ ձևաչափով, այլապես կորցնում է իր նշանակությունը։ Վերջին շրջանում ներդրվել են էլեկտրոնային գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս բողոքներ և հարցումներ ուղարկել»։