A
A
Ապրիլյանի մասնակից Հայկ Սեխլիյանը Գերմանիայից դրական բուժական արդյունքներով է վերադարձել. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որտեղ նշել է, որ Ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխլիյանը վերադարձել է Գերմանիայում բուժում ստանալուց հետո՝ դրական բուժական արդյունքներով։
Ավելի վաղ՝ Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հետ համատեղ ջանքերի շնորհիվ կազմակերպվում է Հայկի համալիր հետազոտությունը Գերմանիայում, իսկ հետո, ըստ անհրաժեշտության, բուժումը։