Ոչ մեկի չի կարող փաստել, որ պարոն Քոչարյանի առանձնատունը ձեռք է բերվել ապօրինի կերպով. պաշտպան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՇենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում ժամը 16: 00-ին մեկնարկել էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով դատական նիստը: Հայցը ներկայացրել էր պաշտպանը։
Ավագ դատախազ Պետրոս Պետրոսյանը նիստին նշեց, որ արգելադրված է Ռոբերտ Քոչարյանի անվան սեփականության իրավունքով գրանցված Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի 23/7 հասցեում գտնվող անշարժ գույքը։ Նա ընդգծեց, որ ներկայացված բողոքն անհիմն է և խնդրում է դատարանին մերժել այն:
Հայտարարությամբ հանդես եկավ նաև Ռոբրետ Քոչարյանի պաշտպանը: Հովհաննես Խուդոյանը ընդգծեց, որ իր պաշտպանյալին պատկանող մի շարք իրեր չեն վերադարձվում: Մասնավորապես՝ բանկային փաստաթղթեր, օրինական կարգով ձեռք բերված հրազեն, նույնականացման քարտ, աշխատանքային պայմանագիր:
«Պետք է բռնագանձվեր այն գույքը, որը հանցավոր ճանապարհով է ձեռք բերվել, ոչ մեկի չի կարող փաստել, որ պարոն Քոչարյանի առանձնատունը ձեռք է բերվել ապօրինի կերպով: Մենք տեսնում ենք, որ բռնագանձման վերաբերյալ պատճառաբանությունները նույնպես տեղին չեն»,- հավելեց պաշտպանը:
Հայտարարությամբ հանդես եկավ նաև ավագ դատախազ Պետրոս Պետրոսյանը:
Դատարանը որոշեց, նիստը հետաձգել հունիսի 6-ին, ժամը 16:00-ին, քանի որ կողմերը լրացուցիչ փաստաթղթեր ներկայացրեցին դատարանին:
Մանրամասն՝ տեսանյութում: