A
A
«Հիմա կինոն նայելու ենք։ Սերիալը սկսվելու է». Սամվել Բաբայան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, Մարինե Մելքոնյանի նախագահությամբ շարունակվում էր «Իգլա»-ի գործով դատական նիստը։ «Զինամթերքի մասնիկն ամբողջն անվանելով զենք՝ արդեն էն գլխից կեղծում են»,- դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց գործով մեղադրյալ Արցախի հերոս, ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ՝ անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին։ Ըստ ՊԲ նախկին հրամանատարի՝ եթե զենքի մասնիկ է, ապա դրանով չի կարող քրեական գործ հարուցվել։ Այս գործով մեղադրյալ Սանասար Գաբրիելյանն անցյալ դատական նիստից հետո հայտարարել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը և ԱԱԾ մի քանի աշխատակիցներ խոստացել էին Բաբայանի դեմ ցուցմունք տալու պարագայում, իրեն ցանկացած երկիր ուղարկել։