Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը չի կարծում, որ այսօր իշխանության կողմից մամուլի նկատմամբ ճնշումներ կան (տեսանյութ)

Նախկին լրագրող,  ներկայումս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի պատկերացմամբ մամուլն այսօր Հայաստանում ազատ է, ինչը փաստվում է նաեւ միջազգային կազմակերպությունների գնահատականներով. «Վերջերս Freedom House-ը վերջին զեկույցը եղավ եւ տեսանք, որ 19 կետով առաջընթաց կա, իհարկե լավ է, բայց բնականաբար աշխատելու տեղ ունենք»: Պատգամավորի խոսքով, այսօր մամուլը ազատ է, սակայն անկախ չէ. «Կա այդ կախվածությունը քաղաքական, ֆինանսական, դրանք նաեւ օբյեկտիվ պատճառներ են: Այսօր լինել բացառապես անկախ մամուլ, դա ենթադրում է, որ պետք է ամեն դեպքում որեւէ գրանտային ծրագրով ֆինանսավորումդ լինի, կամ որեւէ պետության կամ կազմակերպության կողմից, որովհետեւ այդ գումարները գոյանում են գովազդներից, գոյանում են քաղաքական որոշակի ուղղվածության համար նյութեր պատրաստելուց, այս ամեն ինչը օբյեկտիվ իրականությունն է»,-ասաց նա: