Մանդատից զրկելու լիազորություն ՀՀ ում որեւէ մեկը չունի. պատգամավոր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Լրատվամիջոցերի ֆինանսական մասը պետք է թափանցիկ լինի եւ ասեն, թե ում շահերն են սպասարկում եւ այնուամենայնիվ շարունակեն նույն կերպ տեղեկատվություն տարածեն, չեմ կարծում, որ այստեղ որեւէ խնդիր կա»,-մամուլի ազատության օրը նման կարծիք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը:
Պատգամավորն անդրադարձավ նաեւ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցին: Պատգամավորի խոսքով՝ մանդատից զրկելու լիազորություն ՀՀ-ում որեւէ մեկը չունի:
«Կա լիազարությունների դադարեցման ընթացակարգ, որը դեռեւս չի նշանակում մանդատից զրկել, դա քրեական հետապնդման եւ Սահմանադրական դատարանի որոշմամբ տեղի ունեցող ընթացակարգեր են: Մանդատից զրկել կարող է միայն Գագիկ Ծառուկյանը անել, կամ հաջորդ ընտրություններին հանրությունը կարող է անել, եթե նման որոշում կայացնի»,-ասաց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում: