Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Թուրքիայում կշարունակվի հասարակությանը լռեցնելու քաղաքականությունը. թուրքագետ (տեսանյութ)

Ապրիլի 24-ին լրանալու է Հայոց ցեղասպանության 104-րդ տարին: ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում որևէ սկզբունքային փոփոխություն չի սպասում:

Նա կարծում է որ Թուրքիան իր ժխտողական քաղաքականությունը կշարունակի վարել, իսկ այն երկրները որոնք փորձում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ Թուրքիայի հետ սրված հարաբերություններ ունեն։

«Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, դա ոչ միայն երկկողմանի հարաբերությունների խնդիր է , այլ նաև ցեղասպանությունների կանխարգելման խնդիր է»,- ասում է Ռուբեն Սաֆրաստյանը և ավելացնում, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, կարծես թե, տեղափոխվում է նաև մահմեդական աշխարհ: