A
A
Բացառված է, որ Հայաստանում որևէ լրատվամիջոց քաղաքական հետապնդման ենթարկվի. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց 2007 թվականի հոկտեմբերի 17-ին Գյումրու «Գալա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցը։ Ըստ նրա՝ դրանից հետո հեռուստաընկերության նկատմամբ սկսվել է բռնությունների շարք, ԱԱԾ-ն սկսել է վախեցնել գովազդատուներին, որի արդյունքում գովազդները հանվել են, հարկայինը 25 մլն դրամ տուգանել է, որից հետո մարդիկ դրամահավաք են կազմակերպել և այն վճարել: Էդմոն Մարուքյանը նշեց, Վանաձորի իրենց իրավապաշտպան գրասենյակը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որն էլ որոշել է, որ տեղի է ունեցել խախտում: